Կոչ ենք անում բոլորին մասնակցել պայքարին․ Մոսկվայի հայերի հայտարարությունը՝ ավտոերթին ընդառաջ
ՀասարակությունՄոսկվայի հայերը ավտոերթով գալիս են Երևան՝ աջակցելու Սրբազան շարժմանը: Այդ մասին հայտարարել է Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Ներսես Ներսիսյանը:
«Այսօր կրկին հույս է առաջացել` հիմք դնելով Հայաստանի փրկությանն ու վերականգնմանը, համախմվելու Սրբազանի շուրջ` սրբազան պայքարը հասցնելու իր տրամաբանական ավարտին: Կոչ եմ անում Ռուսաստանում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին` մասնակցել այս պայքարին: Մենք նախաձեռնում ենք նաեւ Մոսկվա-Երեւան ավտոերթ, որպեսզի մեր միասնականությունն ու աջակցությունը հայտնենք այս սրբազան պայքարին»,- ասվում է հաղորդագրության մեջ։