Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է հակահայկական քարոզչությունը (տեսանյութ)
ՀասարակությունՊետական սահմանի սահմանազատման գործընթացին և հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին զուգահեռ՝ Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է հակահայկական քարոզչություն իրականացնել և պահանջներ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խախտելով Միջազգային դատարանի որոշումները։
Ադրբեջանական կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցները հաղորդում են, որ Հայաստանը «արհեստական պետություն» է, որը ստեղծվել է Ռուսական կայսրության կողմից, ինչպես նաև ալբանական է (հատուկ հիշատակելով Տավուշը-խմբ.) և պետք է «վերամիավորվի իր տերերի հետ»։
Այս մասին ադրբեջանական հեռուստատեսությամբ հրապարակված տեսանյութը՝ այստեղ։