Հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի հետ կապված ՄԻՊ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով
Տեսանյութեր
Հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը, այդ թվում՝ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում եմ ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
«ՄԻՊ աշխատակազմը շարունակում է իրականացնել մշտադիտարկման աշխատանքներ:
Այս համատեքստում Պաշտպանն իր մանդատի շրջանակներում իրացնելու է ողջ գործիքակազմը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը երաշխավորելու նպատակով:
Մարդու իրավունքների պաշտպանը խորապես վշտակցում է զոհվածների հարազատներին։
Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարն է (096) 116100»,-նշված է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)