Դատարանը քննարկում է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի հարցը
ՏեսանյութերԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում այս պահին դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ քննարկվում է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանքի հարցը։ Նիստը մեկնարկել է 22:00-ին։
Հիշեցնենք` այսօր առավոտյան ժամը 8։00-ին Ստեփանակերտի քաղաքապետը ձերբակալվեց. նրան մեղադրում են քաղաքապետարանի հաշվեկշռին եղած տրանսպորտային միջոցները Արցախում՝ այսինքն թշնամուն չթողնելու մեջ։ Տրանսպորտային միջոցը տարհանման օրերին բերվել է Հայաստան։