Կարգալույծ չեմ. Բագրատ Սրբազանը պահպանում է իր նվիրապետական աստիճանը
ՔաղաքականՍրբազանն ասաց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել սրբազան հայր, լրագրողը հարցրեց` չի՞ ստացվում, որ նա համատեղում է հոգևոր ծառայությունը և քաղաքականությունը։ Սրբազանն ընդգծեց, որ պայքարը քաղաքական չէ, այլ ազգային-ազատագրական։
«Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ»։