4 օր է ես զրկված եմ ինտերնետ կապից. չեմ ուզում մտածել, որ ինձ մալուխազրկելը «դեմոկրատիայի փարոսներից» մեկի հետ պայմանավորված մելկի ժուլիկություն է․ Զոհրաբյան
ՏեսանյութերԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«4 օր է ես զրկված եմ ինտերնետ կապից եւ տանը աշխատել չեմ կարողանում։ Team telecom-ը 4 օր է ինձ համոզում է, որ ամբողջ շենքում եւ ամբողջ մուտքում միայն իմ բնակարանի մալուխն է վնասված ու չորս օր է իրենք չեն կարողանում պեղել մի «մանտյոր», որ գա մեզ փրկի։Իսկ ես 24-ժամյա ռեժիմով միջազգային կառույցներին եմ ուղարկում «դեմոկրատիայի բաստիոնում» կատարվող բեսպրեդելն ու բռնարարքները։
Հիմա չեմ ուզում մտածել, որ ինձ մալուխազրկելն ու համառորեն պարապ մանտյոր չունենալը «դեմոկրատիայի փարոսներից» մեկի հետ պայմանավորված մելկի ժուլիկություն է»։