Խարկովում սուգ է հայտարարվել
ՀասարակությունՄայիսի 27-ը Խարկովում սգո օր է հայտարարվել երկու օր առաջ ռուսական բանակի կողմից «Էպիկենտրոն» շինարարական հիպերմարկետին հասցված հարվածի հետևանքով մեծ թվով զոհերի համար։ Համապատասխան հրամանը ստորագրել է քաղաքի քաղաքապետ Իգոր Տերեխովը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Ի նշան մայիսի 25-ին քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վրա հակառակորդի հարվածի հետևանքով զոհվածների համար սգի՝ սև ժապավենով պետական դրոշը կիջեցվի տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների շենքերի և շինությունների վրա։ Արգելվելու է նաև ժամանցային երաժշտությունը շուկաներում, առևտրի և հասարակական սննդի հաստատություններում»,- ասվում է Խարկովի քաղաքային խորհրդի հայտարարության մեջ: