Շոլցը հայտնել է՝ Ռուսաստանն ամսական քանի զինվոր է կորցնում Ուկրաինայում
Իրավունք«Ուկրաինական պատերազմում ամեն ամիս սպանվում կամ ծանր վիրավորվում է մինչև 24 000 ռուս զինվոր»։ Այս մասին ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է dw-ն։
«Կան թվեր, որոնք վկայում են ամսական 24 000 ռուս զինվորի մասին, որոնք սպանվել կամ ծանր վիրավորվել են։ Սա, ինչպես և խաղաղ բնակիչների մահը, Պուտինի «կայսերապաշտական մոլուցքի» հետևանքն է։ Ռուսաստանի Դաշնության նախագահը Ուկրաինան և Բելառուսը համարում է Ռուսաստանի մաս, հետևաբար խախտել է սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, որը գործում է Եվրոպայում տասնամյակներ շարունակ»,- ասել է Գերմանիայի կանցլերը։