Բագրատաշենի մաքսային անցման կետը գործում է բնականոն
ՀասարակությունԲագրատաշենի պետական սահմանի անցման կետ տանող ճանապարհի երթևեկությունը վերականգնված է:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ տեղեկացնելով, որ Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջևան-Դիլիջան-Երևան և հակառակ ուղղությամբ երթուղով երթևեկությունը վերականգնված է:
Բագրատաշեն-գ. Հաղթանակ և Իջևան-Դիլիջան հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթևեկաշերտը (միակողմանի), ուստի խնդրում ենք նշված տեղամասերով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում:
Բագրատաշեն մաքսային անցման կետը գործում է բնականոն:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին