ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովն Ուկրաինային թույլ է տվել դաշինքի զենքով հարվածել Ռուսաստանին
ՔաղաքականՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որը տեղի է ունենում Սոֆիայում, ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել եզրափակիչ հռչակագրի փոփոխությանը, որն Ուկրաինային թույլ է տալիս հարձակվել Ռուսաստանի տարածքի օբյեկտների վրա՝ ՆԱՏՕ-ի զենքի օգտագործմամբ:
Հռչակագրում նշվում է, որ Ուկրաինային թույլատրվում է հարձակվել Ռուսաստանի տարածքի «օրինական թիրախների» վրա (խմբ․՝ ռազմական օբյեկտներ)։ Ինը երկրների ներկայացուցիչներ հավանություն չեն տվել այդ նախաձեռնությանը։ Նաև ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել Ուկրաինային աջակցության մասին հայտարարությանն՝ ընդհուպ մինչև «նրա հաղթանակը»։
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանին մասնակցում են ՆԱՏՕ-ի երկրների և կազմակերպության 25 գործընկեր երկրների շուրջ 400 խորհրդարանականներ։ Համաժողովի ծրագիրը ներառում է պաշտպանության և անվտանգության հարցեր՝ շեշտը դնելով Ուկրաինային աջակցության և հուլիսին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջնահերթությունների վրա: