Եվրոպական երկրները չեն պատերազմում Ռուսաստանի դեմ. Էմանուել Մակրոն
ՀասարակությունԵվրոպական երկրները չեն պատերազմում Ռուսաստանի և նրա ժողովրդի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Դրեզդենում Եվրոպայի օրվա տոնակատարության ժամանակ։
«Մենք՝ եվրոպացիներս, պատերազմ չենք մղում Ռուսաստանի և ռուս ժողովրդի դեմ»,- շեշտել է Մակրոնը, ում ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի «X» հարթակում: