Պարզվում է երկաթգծերին հասցված վնասի չափը, և տարվում են վերականգնողական աշխատանքներ. ՀԿԵ
ԲլոգոսֆերաՄայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից հայտնում են, որ մայիսի 26-ից անցել է հասցված վնասների չափը պարզելու և խաթարված ենթակառուցվածքը վերականգնելու համաժամանակյա աշխատանքներին: «ՀԿԵ» գլխավոր տնօրեն Ա.Մելնիկովի գլխավորությամբ ստեղծվել է երկաթուղու վնասված ենթակառուցվածքի հետևանքների վերացմանն ուղղված վերականգնողական աշխատանքների կազմակերպման շտաբ: Ընկերության ղեկավարը ռուսաստանյան «Ռոսժելդորպրոյեկտ» ԲԸ-ից հրավիրված մասնագեների հետ համատեղ իրականացնում են բոլոր ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն՝ աշխատանքների ծավալների, տեխնոլոգիայի և ենթակառուցվածքի վերականգնման համար անհրաժեշտ նյութերի քանակի սահմանմամբ: