Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր Մարտիրոսյան
ՀասարակությունՔաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե նույնիսկ կա 1% հնարավորություն և շանս, ապա իմ ողջ ռեսուրսն ու միտքը, գիտելիքն ու կարողությունը, ձգտումն ու կամքը ներդնելու եմ այդ 1%ը 99% դարձնելու համար: Ձեր պրագմատիզմն ու հաշվարկը թողեք, քաղաքական պլանավորումն ու իրատեսությունը ևս, էլ չեմ խոսում քաղաքական խորագիտության մասին, ինձանից շատ դա հաշվարկող ու պահանջող չլինեք: Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, շատ սպասեցինք, հերիք է թևաթափ լինեք:
Աստծով ու կամքով, ինքնակազմակերպվեք ու ինքնակառավարվեք, ես էլ ձեզ հետ»: