OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենում Իսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարում Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետին Հարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել Լեհաստանում Գերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասին Սևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները Իլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ «Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր Փենեսյան Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ ՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Իրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումը 

2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am

Հասարակություն

Մայիսի 3-ին խորհրդարանում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձ է կատարել իր՝ ԲՏԱ նախարար եղած ժամանակ 2021 թվականի փետրվարին Աբու-Դաբիի ռազմարդյունաբերական ցուցահանդեսի նմուշների տեղ չհասնելու դեպքին: Այս մասին գրում է 168․am-ը։

 ՀՀ-ի մասնակցությունը, մեղմ ասած, բավականին տխուր էր ստացվել, եթե չասենք՝ ամոթալի. ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն՝ հայկական տաղավարում միայն բուկլետներ են եղել հիմնականում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանել էր, թե հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները Աբու-Դաբի չեն հասել առաջացած լոգիստիկ խնդիրների պատճառով, և, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվել է ծառայողական քննություն։

3 տարի անց, երեկ ԱԺ-ում Հակոբ Արշակյանն իր կամ իրենց, մեղմ ասած, անփութությունը փորձել է արդարացնել և գցել Մոսկվայի «գրպանը» և տեղի ունեցածին քաղաքական աստառ տալ, և ոչ մի խոսք մաքսանենգ ապրանքի կարգավիճակի մասին:

«2021թ․ ընտրություններից առաջ Հայաստանը պետք է հանդես գար տաղավարով Աբու Դաբիի էքսպոյի ժամանակ: Մենք ամեն ինչ կազմակերպում ենք հավուր պատշաճի, և չափերով մեծ էքսպոնատները…, որովհետև փոքրերը գնացել են, էդպես չի, էլի, որ ասում եք՝ բուկլետներով են գնացել: Բուկլետներով չէինք գնացել, էքսպոնատներով էինք գնացել, և չափերով մեծերը, որոնք ինքնաթիռով տեղափոխման կարիք ունեին: Բայց ինչ է ստացվում՝ քանի որ էքսպոնատների չափերը մեծ էին և տրանզիտ ինքնաթիռ պետք է օգտագործվեր, ընտրվում է մի ճանապարհ, որտեղով մեծ ինքնաթիռ է գնում, և ընտրվում է Մոսկվայով թռնող ինքնաթիռը: Ինչ է պարզվում՝ տրանզիտ բեռը Մոսկվայում իջեցվում է: Հարց է առաջանում՝ ինչի՞ է իջեցվել, ասում են՝ «ինչ–որ փաստաթուղթ է պակաս»։ Այդ փաստաթուղթն ուղարկվում է, ուրիշ փաստաթուղթ էլ է ուղարկվում, ասում են՝ «անպայման կուղարկենք հաջորդ ինքնաթիռով», հետո՝ «հաջորդ ինքնաթիռով», հետո էքսպոյի ժամանակն է գալիս արդեն։ Հարց է առաջանում՝ ընտրություններից առաջ… էղածը մի բան չէր, մեջը, ի դեպ, զենք չի եղել՝ պայթող, ծակող-կտրող, էղել են էքսպոնատներ, բեսպիլոտնիկի մակետ՝ առանց իր ռազմական մասի, օպտիկական սարք և էդպես շարունակ»,- շարունակել է Արշակյանը:

«Տեղյակ եք, որ նաև ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցող ռազմատեխնիկական ցուցահանդեսին մեր մասնակցության ձևաչափի հետ կապված և ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Ես ուզում եմ ասել՝ այդ կապակցությամբ նշանակել եմ ծառայողական քննություն, և ծառայողական քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն և պատասխանատվության կկանչվեն: Իհարկե, եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են։

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ցուցանմուշների տեղափոխման մասով անհրաժեշտ էր միայն աջակցություն ցուցաբերել մասնակից ընկերություններին: Ինչ վերաբերում է ցուցանմուշների տեղափոխման ծախսերին, ապա նշենք, որ դրանք կատարվել են մասնակից ընկերությունների միջոցներով: Այսինքն, ցուցանմուշների տեղափոխման ծախսերը պետական բյուջեի միջոցների հաշվին չեն կատարվել:

Բեռնափոխադրման հարցում մասնակից ընկերություններին աջակցելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից կցվել են աշխատակիցներ, ովքեր թերացել են իրենց պարտականությունների պատշաճ կատարման գործում․ նախարարության երեք աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժի համապատասխան միջոցներ, մասնավորապես՝ երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»»,- նշվում էր ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մանրամասները սկզբնաղբյուրում ՝ 168․am

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
OpenAI-ը հայտնել է, որ իր գործակալների կողմից հաքերային հարձակումներն օրական 500.000 դոլար են արժենումԻսպանիայում 87-ամյա կնոջը բնակարանից դուրս հանելուց հետո բողոքի ցույցերը չեն դադարումՀայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթել է առաջին ռակետինՀարավկորեական FA-50GF մարտական ինքնաթիռները մարտական հերթապահության են անցել ԼեհաստանումԳերմանիայի նախագահը հայտարարել է երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգի մասինՍևան-Դիլիջան թունելում բախվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարներըԻլոնը մեզ տանում է Մարս․ Բեսենթ«Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված ընդունելությունը Փարիզում տպավորիչ էր իր բարձր մակարդակով և ջերմ մթնոլորտով». Վրույր ՓենեսյանԻնտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակՄԷԳ-ի երկրները պաշարներից բաց են թողել 325 մլն բարել նավթԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԸնդամենը 4 րոպե Լա լիգայում. Էնդրիկը ձմռանը կարող է հեռանալ ՌեալիցԹուրքիայում բենզալցակայանում պայթյուններ են տեղի ունեցել․ կա ծանր վիրավորԻրավապահները ձերբակալել են կրակոցներ արձակած երիտասարդինՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԽաչատուրյան․ Կառավարության անդամի պաշտոնը մեծ պատիվ է, բայց նաև ծանր պարտավորությունՋրհեղեղներ Կրետեում. 23 մարդ փրկվել է, ութ աշխատակից շարունակում է շրջափակված մնալ կիրճումՊորտուգալիայի դատախազությունը կստուգի Իրանի հետ հակամարտության ընթացքում Ազորյան կղզիներում ԱՄՆ բազայի օգտագործման օրինականությունըԱնթալիայից ժամանելուց հետո «Շերեմետևո»-ի զուգարանում մահացել են կինը և նրա նորածին որդինFT․ Հյուսիսային ծովային ուղով նավագնացությունը հասել է ռեկորդի՝ Մերձավոր Արևելքում պատերազմի ֆոնինԵվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված ենՉկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ ՇարմազանովԸնթերցանությունը՝ որպես մտածողության զարգացման հիմք. ուսուցչական համաժողովին շուրջ 700 մանկավարժ է մասնակցելԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըՀՀ կառավարության անդամները երդվեցինԹուրքիան և Ֆրանսիան ստորագրել են պաշտպանական համագործակցության ճանապարհային քարտեզըԶախարովա․ Ռուսաստանը Հնդկաստան է ուղարկել վեց բանավոր նոտա՝ ձերբակալված Unity լցանավի գործովԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կաՀետաքրքրվեք՝ և կիմանաք, որ Երեւանում ադրբեջանցիները տներ ունենԿարեն Սաֆարյանը խոշոր ներդրումներ է անում Վրաստանում․ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ Բուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱմիրբեկով. Հայաստանի հետ խաղաղության անշրջելիության համար անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության հետ «անհամապատասխանությունը»Իրանը պատրաստ է ԵԱՏՄ-ի հետ ակտիվ գործընկերության«Ես միշտ պատրաստ եմ ուրախացնել նրան»․ Թրամփն Էրդողանին իր ընկերն է համարումՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄիշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները«Սահմանին ծառայություն չիրականացվի՝ ամեն ինչ էլ կլինի»․ Հակոբյանը՝ ադրբեջանցու ներխուժման մասին Իրանի հետախուզությունը հայտնել է երկրի ողջ տարածքում անկարգություններ նախապատրաստող չորս ցանցի վնասազերծման մասինՄենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածըՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաԶենքով կին Ֆրանսիայում, հեղեղ՝ Իսպանիայում. սարսափելի կադրեր ԵվրոպայիցԵՄ անդամակցության մասին խոսակցություններն այսօր լուրջ չեն թվում. ՀՀ նախկին փոխարտգործնախարարՀՀ սահմանը հատել է մեկ ադրբեջանցի. Ադրբեջանի ռազմական բյուջեն կհասնի 5,2 միլիարդ դոլարի«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվելԱՄՆ դատարանը ժամանակավորապես թույլատրել է Իլոն Մասկի AI-ին մերկ պատկերներ գեներացնել․ ReutersԻ՞նչ իրավունքով է պատգամավորը քննելու եկեղեցականին․ քաղաքագետի մեկնաբանությունըՖրանսիան և Թուրքիան արգելափակել են Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերը․ PoliticoԱվտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը
Ամենադիտված