«Եկեղեցու դեմ իշխանական ոհմակի հարձակումներն անակնկալ չեն, քանի որ եկեղեցին ոչ միայն հրաժարվեց մասը դառնալ Փաշինյանի օկուպացիոն արքունիքի, այլև տեսանելի և համոզիչ կերպով ընդլայնում է իր հեղինակությունը ժողովրդի մոտ:
Նիկոլականների սատանայական ագրեսիան Առաքելական եկեղեցու հանդեպ ապացուցում է, որ նրանք ոչ թե այլ Աստված են դավանում, այլ առհասարակ անաստված են, ուստի շատ ավելի վտանգավոր այս հանգամանքը նույնպես կանխատեսելի էր. ինչպես կարող էին հայրենիք, բարոյականություն, պատիվ չունեցող մարդիկ Աստված ունենային…
Ժողովրդի պարագայում իրավիճակը չպիտի նմանվի Ավարայրի ճակատամարտից առաջ հայերի պահվածքի մասին դառը անեկդոտին։
Նիկոլից ազատվելը կնշանակի նաև ազատվել համազգային մահացու մեղքից»:
Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան
Ժամանց«Ծավալվող պայքարը եկեղեցունը չէ, այլ ժողովրդինը, եկեղեցին ճիշտ իր պատմական առաքելության մեջ է՝ ազգապաշտպանության և ազգապահպանության, և պատահական չէին Եկեղեցու վրա այդքան հարձակումները` ոհմակի կողմից»,- այս մասին ասել է Արմեն Աշոտյանը՝ ՔՀԿ-ից արձագանքելով իրեն ուղղված հերթական հինգ հարցին։