Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի
Արտակարգ ՊատահարԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կբացի Կարիյե մզկիթը Քորա քրիստոնեական վանքի տեղում, որտեղ կանցկացվեն մահմեդականների պատարագներ, գրում է Sabah թերթը։
«Չորս տարի ռեստավրացիայից հետո կբացվի Քարիյե մզկիթը»,- նշվում է հոդվածում։
Էրդողանը բացման արարողությանը կմասնակցի տեսակապի միջոցով։
Ճարտարապետական անսամբլը, որում գտնվում է մզկիթը, ներառում է նաև Քրիստոս Փրկիչ եկեղեցին, որը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Համալիրը կառուցվել է 534 թվականին Բյուզանդական կայսրության օրոք։ 16-րդ դարի սկզբին Քորայի վանքը վերածվել է Քարիյեի մզկիթի և այս կարգավիճակով օգտագործվել է չորս դար։ 1945 թվականին մզկիթը դարձել է թանգարան։