Չինաստանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա
ՀասարակությունՉինաստանի նախագահ Սի Ծինփինը մայիսի 5-ի առավոտյան պաշտոնական այցերով մեկնել է Ֆրանսիա, Սերբիա և Հունգարիա:
Ինչպես փոխանցում է Xinhua-ն, Չինաստանի նախագահն այցելության է մեկնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչի, Հունգարիայի նախագահ Թամաշ Սուլյոկի և վարչապետ Վիկտոր Օրբանի հրավերով։
Ծինփինին ուղեկցում են նրա կինը՝ Պենգ Լիյուանը, Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի կենտրոնական կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ և Կենտրոնական կոմիտեի գլխավոր գրասենյակի տնօրեն Կայ Ցին, ինչպես նաև ՉԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ և արտաքին գործերի նախարար Վան Ին։