Եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք. երթին է միացել նկարիչ-դիզայներ Արման Նուռը
Քաղաքական«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն է միացել նաև նկարիչ-դիզայներ Արման Նուռը։
«Սա մեր լինելիության, գոյաբանական վերջին ճիգն է, ոչ մեկ չի հասկանում, որ մեր ազգը կործանման և վերացման ամենավերջին շեմին է կանգնած և եթե մենք ոտքի չկանգնենք, ապա կորած ենք»,- ասաց Արման Նուռը և դիմեց արվեստի գործիչներին՝ կոչ անելով պայքարել արվեստանոցներից դուրթես։
Արման Նուռի խոսքով՝ երբևէ չի մասնակցել երթի, քանի որ երբևէ չի էլ հավատացել, իսկ այս շարժմամբ՝ նա հոգևոր ոգևորություն է ապրում, քանի որ այն բոլորի վերջին հույսն է: