Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովի նկատմամբ
ՔաղաքականՈւկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Արսեն Ավակովը և երկրի տեղեկատվական քաղաքականության նախկին նախարար Յուրի Շտեցը հետախուզման մեջ են։ Նրանց անուններն ավելացվել են Ռուսաստանի դաշնային որոնման տվյալների բազայում, գրում է Известия-ն։
«Արսեն Բորիսովիչ Ավակով, 01/02/1964 թվական։ Հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասված է նախարարության տեղեկանքում։
Թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հետախուզվում Ավակովը, չի նշվում։