Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Հասարակություն«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը անդրադարձել է ՊՆ հաղորդագրությանը, համաձայն որի՝ Կիրանցում պայթեցման աշխատանքներ են տեղի ունենալու։
«Առանց մեկնաբանության․․․ Այսօր ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք՝ 1(մեկ) պայթյուն:
Ականները հանելուց և պայթեցնելուց հետո Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց․․․»,– ասված է հրապարակման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին անարգել է։
Մեծ թվով մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական ու Պաշտպանության նախարարության, հեռացել են գյուղից։