Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ
ՀասարակությունԱյսօր՝ մամուլի ազատության օրվա կապակցությամբ, ցանկանում ենք ընդգծել ժողովրդավարության ու թափանցիկության ապահովման հարցերում մամուլի առանցքային դերը և շնորհավորում ենք լրագրող գործընկերներին:
Մենք գնահատում ենք լրատվամիջոցների հետ համագործակցությունը՝ միտված փաստերի և այն մարտահրավերների օբյեկտիվ ու ճշգրիտ լուսաբանմանը, որոնց բախվում է Հայաստանի Հանրապետությունն ու մեր տարածաշրջանը:
Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։