Ադրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենը
ՀասարակությունԵվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Գերտ Յան Կուպմանը ժամանել է Ադրբեջան։
«Ժամանել եմ Ադրբեջան՝ քննարկելու ԵՄ-Ադրբեջան համագործակցությունը COP29-ի, ականազերծման և այլ հարցերի վերաբերյալ: Այցը սկսվել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և արտաքին գործերի փոխնախարար Ֆուադ Ռզաևի հետ արդյունավետ հանդիպումով: Սա կարևոր հնարավորություն է Հարավային Կովկասում կանաչ էներգիայի, տարածաշրջանային կապերի և խաղաղության համար դրական օրակարգ ստեղծելու համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կուպմանը։