The Irish Times. Այո, մենք հիմա պետություն ունենք (տեսանյութ)
Համաշխարհային Մամուլ
Ռամալլահում՝ Պաղեստինի դե-ֆակտո մայրաքաղաքում, հավաքված ամբոխը կիրակի օրը հերոսի ընդունելություն է ցույց տվել Նյու Յորքից նոր վերադարձած նախագահ Մահմուդ Աբասին՝ նրա հետ նշելով Պաղեստին պետության դե-ֆակտո ճանաչումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից. գրում է The Irish Times-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին՝ պաղեստինցիների հետ համերաշխության միջազգային օրը, պատմական քվեարկությամբ Պաղեստինի տարածքները դիտորդ-առաքելության կարգավիճակից ստացել են մեկ աստիճանով բարձր, այն է՝ ոչ անդամ դիտորդ երկրի կարգավիճակ:
193 պետությունից 138-ը քվերակել է կողմ, 41-ը՝ ձեռնպահ, 9-ը՝ դեմ, իսկ մնացած 5 անդամները չեն մասնակցել քվեարկությանը:
Մահմուդ Աբասը, պատմական ելույթ ունենալով իր ժողովրդի առջև, հպարտությամբ հայտարարել է. «Աշխարհը բարձր ձայնով ասաց «այո՛» Պաղեստինի պետությանը, անկախությանն ու ազատությանը, «ոչ»՝ ագրեսիային, բնակավայրերի կառուցմանն ու օկուպացիային»:
«Այո, մենք այժմ ունենք պետություն: Պաղեստինի ճանաչումը որպես պետություն փոխում է բազում փաստեր, բայց և նպատակ ունի նորերը հիմնել»,-ընդծել է նախագահը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում