Օդեսայում պայթյուններ են որոտացել, խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկար)
ՔաղաքականՕդեսայում պայթյուններ են որոտացել, գրում է «Суспильне»-ն։
Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը կոչ է արել բնակիչներին մնալ ապաստարաններում։ Ավելի ուշ նա հայտնել է 13 տուժածի և հրդեհի մասին:
Դրանից քիչ առաջ հայտնի էր դարձել, որ ՌԴ զինված ուժերը հարվածներ են հասցրել Օդեսայի կենտրոնում գտնվող Ուկրաինայի զինված ուժերի շտաբին։