Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց
ՀասարակությունԼևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվեց: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
Հիշեցնենք՝ «Civic.am»-ի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանը, լրագրողի խոսքով, հարվածել է իրեն։
Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա տուժող է ճանաչվել, իսկ Սուքոյանին ձերբակալել են։