Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ցուցարարները վնասել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)
ՀասարակությունԹբիլիսիում ցուցարարները վնասել են Վրաստանի խորհրդարանի ծառայողական ելքի դարպասները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Վրաստանի խորհրդարանի դիմացի հրապարակում շարունակվում են բողոքի ցույցերը։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել էր «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Սա ավելի է սրել երկրում ծայր առած բողոքի ալիքը։