Կիրանցում մարդիկ իրենց տներն են կորցնելու. պատերազմի մասնակիցն սկսել է նստացույցը (տեսանյութ)
ՔաղաքականԱյն, ինչ տեղի է ունենում Տավուշում, սահմանադրական կարգի տապալում է, ու ես դրա հետ հաշտ չեմ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց կառավարության դիմաց 72- ժամյա նստացույց հայտարարած 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը։
«Կիրանցում մարդիկ իրենց տներն են կորցնելու, իրենք կադաստրի վկայական ունեն, ես չեմ կարող դրա հետ հաշտ լինել, եթե նրանց տունը խլում են, ուրեմն իմն էլ պիտի խլեն, ձերն էլ պիտի խլեն, որովհետև իմ ու ձեր կադաստրի թուղթը նույն իրավական ուժն ունեն, ինչ իրենցը»,- նշել է ազատամարտիկը։
Նա ընդգծեց, որ այս տարբերակով սահմանազատումը միայն հետաձգում է պատերազմն ու մենք այդ դեպքում անբարենպաստ դիրքերից ենք մղելու պատերազմը՝ այն սկսվելու դեպքում։
«Եթե պատերազմ սկսվի՝ իմ ու իմ ընկերների նման տղաներն են գնալու ու կռիվ տալու, այնտեղ արյուն է հոսելու, իմ ու իմ նման տղաների արյունն է հոսելու, կամ էլ տանելու են էնտեղ մի 300 հոգու մատաղ անեն, իմ ու իմ նման տղաներն են էնտեղ մատաղ լինելու»,-ասաց Գևորգյանը։