Հայտնի է՝ ինչու են Քիմ Քարդաշյանը և Բեքհեմը բաժանվել
ՀասարակությունԳործարար Քիմ Քարդաշյանն ու մարզիկ Օդել Բեքհեմը բաժանվել են զգացմունքների բացակայության պատճառով։ Այս մասին People-ին պատմել է զույգին մոտ կանգնած ինսայդերներից մեկը։
Քիմ Քարդաշյանի ու Օդել Բեքհեմի հարաբերությունների սկզբում «իրոք շատ քիմիա կար», չնայած քչերն էին հավատում, որ նրանք հանդիպում են: Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց նրանց զգացմունքներն անհետացան, և հարաբերությունները պարզապես փչացան:
Անցած սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը շատ ժամանակ է անցկացնում ամերիկացի ֆուտբոլիստ Օդել Բեքհեմ կրտսերի ընկերակցությամբ։ Աստղին մոտ կանգնած ինսայդերի խոսքով՝ հայտնիները մտերմացել են այն բանից հետո, երբ մարզիկը բաժանվել է կնոջից՝ Լորեն Վուդից։ Փետրվարին լրագրողները հայտնել էին, որ Քիմ Քարդաշյանի և Օդել Բեքհեմ կրտսերի հարաբերությունները «լրջանում են»։ Մարտին տեղեկություն հայտնվեց, որ Քարդաշյանն ու Բեքհեմ կրտսերը բաժանվել են։