Այսօր Երևանից մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը (լուսանկարներ)
ՔաղաքականԱյսօր, ոչ աշխատանքային օրով, Երևանից բավականին մեծ թվով մարդիկ միացել են Տավուշյան շարժմանը՝ աջակցություն հայտնելու կիրանցիներին: Նրանց թվում են երիտասարդ ընտանիքներ՝ իրենց փոքրիկների հետ, ի դեպ, նրանց մի մասին ամուսնացրել և մկրտել է Բագրատ Սրբազանը:
Կիրանց են այցելել նաև գործարարներ, որոնք հրաժարվել են լուսանկարվել:
Նշենք, որ այսօր 13-րդ օրն է, ինչ տավուշցիներն ու տարբեր տարածաշրջաններից շարժմանը միացած մեր հայրենակիցները պայքարում են ՀՀ իշխանությունների որոշման դեմ, ըստ որի՝ ՀՀ-ից տարածքներ են զիջվելու և հանձնվելու Ադրբեջանին:
Հետևաբար, սա միայն Տավուշի խնդիրը չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է, ուստի՝ ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության: