Չեչնիայում ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ երկու զինծառայող է սպանվել
Ռուսաստան
Չեչնիայի Վեդենոյի շրջանում ոստիկանության կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների ժամանակ սպանվել են երկու զինծառայողներ, հինգ զինծառայող՝ վիրավորվել։ Պատասխան հարձակումից սպանվել են երկու գրոհայիններ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին։
Ավելի վաղ, Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ գրոհայինների խումբը, որը թաքնվում է Թազեն–Քալա գյուղի մերձակայքում բաղկացած է հինգից տաս անդամներից։ Ըստ նրա՝ ակտիվ գործողությունները սկսվել են հունվարի 8–ի վաղ առավոտյան առատ ձյան և մառախուղի պայմաններում։
Ըստ Life News–ի՝ անվտանգության ուժերի մի քանի աշխատակիցներ հայտնվել են ծուղակում՝ գրոհայինների զենքի պահեստարանները ստուգելու պահին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ