Դա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր (տեսանյութ)
ԱՄՆ«Ես մեկ բան գիտեմ, որ էդ լրագրողը լրագրող կոչվելու իրավունք չունի»,- ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այսօրվա միջադեպին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը:
«Արթուրը շատ պարկեշտ, կրթված անձնավորություն է: Դեպքի մանրամասները չգիտեմ, բայց լրագրողը, որի հետ կապված միջադեպ է եղել, լրագրող կոչվելու իրավունք չունի... Այսինքն՝ Սրբազանին, եկեղեցու ներկայացուցչին կարելի է ամեն որակում տալ ու անպատասխան մնա՞լ»,- նշեց պատգամավորը:
Մանրամասն՝ տեսանյութում։