Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետ
ՀասարակությունԱդրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի համապատասխան կառույցների հետ համագործակցելու` երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Իսմայիլ Ախունդովը։
«Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամության մասին` համագործակցելու Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ երկու կողմից անհայտ կորածների որոնման գործում՝ փոխվստահության մթնոլորտում պահպանելով ճշգրտության, թափանցիկության սկզբունքները»,- ասել է Ախունդովը։
Ինչպես տեղեկանում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համապատասխան զեկույցից` 2020-2022 թվականների տվյալներով` Հայաստանից անհետ կորած է համարվում 303 անձ: