ԱՄՆ-ն Գազայի բնակչության համար լողացող նավամատույց է կառուցում (լուսանկարներ)
ՀասարակությունԱմերիկայի Միացյալ Նահանգները Գազայի ափերի մոտ ժամանակավոր լողացող նավամատույց է կառուցում, որը նախատեսված է Գազայի հատվածի սովահար բնակչությանը մարդասիրական օգնություն փոխանցելու համար, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
Պենտագոնը հայտնում է, որ նավամատույցը կարժենա մոտ 320 միլիոն դոլար:
ԱՄՆ-ն մայիսի սկզբից կմեկնարկի ծովով Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը: Օգնությունը կսկսվի օրական 90 բեռնատարի մատակարարումից, որը հետզհետե կհասցվի օրական մինչև 150 բեռնատար ծավալի: