ԱԺ-ն օրակարգից հանեց ՍԴ դատավորի ընտրության հարցը
ՀասարակությունԱզգային ժողովը հերթական նիստի օրակարգից հանեց Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ ԱԺ նիստում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Տեղեկացնեմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն առողջական խնդիրների պատճառով չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և խնդրել է տեղափոխել այն։ Հետևաբար, հերթական նիստի օրակարգից հարցը հանվում է և հետագայում կքննարկվի»,- նշեց Ռուբինյանը։
Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը: