Սարո Խոդավերդին և Վահրամ Ճուղուրյանը նշանակվել են օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ
ՀասարակությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սարո Խոդավերդիին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- ասված է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վահրամ Ճուղուրյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վահրամ Ճուղուրյանին նշանակել օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով»,- նշված է որոշման մեջ։