The Atlantic Wire. Սիրիայի ԱԳՆ խոսնակը լքել է Ասադին
Համաշխարհային Մամուլ
Ջիհադ Մակդիսին, ով մինչ երեկ Սիրիայի արտաքին գործերի նախարարության խոսնակն ու Ասադի ամենակարևոր ձայներից մեկն էր հանդիսանում, համաձայն տարածված հաղորդագրությունների՝ լքել է երկիրն այն բանից հետո, ինչ հեռացվել է աշխատանքից՝ անկարող լինելով ենթարկվել պահանջներին և կատարել իր պարտավորությունները. գրում է The Atlantic Wire-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:
Լիբանանի ալ-Մակար հեռուստատեսությունը երկուշաբթի առավոտյան հաղորդել է, որ Մակդիսին հեռացվել է աշխատանքից կառավարության պաշտոնական տեսակետը չարտահայտող հայտարարություններ անելու համար: Մակդիսին քրիստոնյա է և Ասադի ալավիների աղանդի անդամ չէ:
Միակ հարցն այն է, թե նա լքել է, որովհետև հեռացվել է, թե ընդհակառակը՝ հեռացվել է այն պատճառով, որ հարում էր ուրիշ ճամբարի:
Մի անանուն դիվանագիտական աղբյուր հայտնել է Reuters գործակալությանը, որ նա այժմ միանշանակ Սիրիայում չէ, և դա է միայն, որ հիմա կարևոր է:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում