Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) 

Առկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տևական ժամանակ է, ինչ իշխանություններն առաջ են տանում Հայաստանի արտաքին հարաբերությունները դիվերսիֆիկացնելու օրակարգը։ Իհարկե, բոլոր ոլորտներում էլ դիվերսիֆիկացումը դրական երևույթ է, այդ թվում՝ արտաքին քաղաքականության ասպարեզում, երբ ստեղծվում են այլընտրանքներ և բացառվում է չափից ավելի կախվածությունը մեկ ուղղությունից։ Պատահական չէ, որ ժամանակակից աշխարհում բազմաթիվ երկրներ ևս դիվերսիֆիկացնում են արտաքին հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական կապերը, ստեղծում նոր մատակարարման շղթաներ։ Ու առաջին հայացքից թվում է, թե իշխանությունների առաջ քաշած դիվերսիֆիկացման օրակարգը դրական արդյունքներ պետք է ունենա Հայաստանի համար։ Բայց միայն դիվերսիֆիկացիայի մասին ամպագոռգոռ հայտարարությունները դեռևս չեն նշանակում, թե ռեալ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։

Իրականում Փաշինյանի պատկերացրած դիվերսիֆիկացիան Հայաստանը աշխարհաքաղաքական բախման դաշտ նետելն է, ինչը նա հետևողականորեն կատարում է։ Իսկ աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելու արդյունքում մեր պետությանը միայն շատ ծանր հեռանկար է սպասում։ Արևմուտքի ու Ռուսաստանի շահերի բախման գոտում հայտնված երկրների ճակատագիրը վկայում է այդ մասին։ Փաստացի, Փաշինյանը ոչ թե ցանկանում է բալանսավորել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև հարաբերությունների դիապազոնը, ինչպես կատարել են նախկին իշխանությունները, այլ մեկ կենտրոնի հետ հարաբերությունները զարգացնել մյուսի հաշվին։ Մինչև 2018 թվականը Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն միավորումներում ակտիվ աշխատելու հետ մեկտեղ փոխլրացման քաղաքականության շրջանակներում իր հարաբերությունները զարգացնում էր նաև Եվրամիության հետ, որի արդյունքում կնքվեց Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Բայց առկա իրավիճակում ՀՀ իշխանությունները նշաններ են ուղարկում Արևմուտքին, թե հակառուսական քայլեր են ձեռնարկում ու դրա համար ցանկանում են պարգևատրվել, այնինչ արևմտյան երկրների հետ հարաբերություններում առաջընթացը պետք է ապահովվեր անկախ Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերություններից։ Այս քաղաքականության արդյունքում Հայաստանը հասնում է մի այնպիսի կետի, որ մի կողմից՝ փչացնում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, իսկ մյուս կողմից էլ՝ եթե չկարողանա բավականաչափ հակառուսական քայլեր ձեռնարկել, ապա կհիասթափեցնի նաև Արևմուտքին։ Ստացվում է, որ տարբեր կենտրոնների հետ հարաբերությունների կառուցման դրական օրակարգը փոխարինվում է բացասական օրակարգով։ Իսկ այս պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է։

Գաղտնիք չէ, որ արտաքին քաղաքականությունը մեծապես կախված է նաև տնտեսական հարաբերությունների առանձնահատկություններից։ Իսկ Հայաստանը տնտեսապես ու հատկապես էներգետիկ ոլորտում մեծապես կապված է Ռուսաստանի հետ, ուստի դիվերսիֆիկացումը ենթադրում է նաև տնտեսական կապերի զարգացում Արևմուտքի հետ։ Բայց Արևմուտքի կողմից չեն ձեռնարկվում քայլեր Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ։ Օրինակ՝ ԵՄ շուկան կարող էր բացվել հայկական արտադրանքի արտահանման համար, ՀՀ տնտեսական խողովակները դիվերսիֆիկացնելու համար Արևմուտքը կարող էր գոնե ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ։ Դրա փոխարեն ԱՄՆ-ը և ԵՄ-ն խոստանում են, թե Հայաստանին միլիոնավոր դոլարների վարկեր և աջակցություն կտրամադրեն, ինչպես որոշվեց նաև Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Բլինքեն-Լայեն հանդիպման ժամանակ, բայց այդ գումարը որևէ ազդեցություն չի ունենա Հայաստանի տնտեսական կապերը դիվերսիֆիկացնելու հարցում։

Բացի դրանից, երբ ԵՄ-ն խնդիրների առաջ է կանգնած իր էներգետիկ անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպե՞ս կարելի է պատկերացնել, որ կարողանա քայլեր ձեռնարկել Հայաստանի էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման ուղղությամբ։ Մյուս կողմից էլ՝ Փաշինյանի կառավարման պարագայում Հայաստանն այնքան է թուլացել ու զրկվել աշխարհաքաղաքական քաշից, որ մեր փոխարեն Հայաստանին վերաբերող հարցերը այլ ուժեր են որոշում։ Դրա համար էլ այսօրվա իրավիճակի համար տեղին է Փաշինյանի այն բնորոշումը, որ Հայաստանին «մեշոկի» պես այս կողմից այն կողմ են շպրտում։ Ո՞ւր է իշխանությունների դիվանագիտությունը։ Իրականում այն իսպառ բացակայում է, որովհետև արտաքին քաղաքականությունը ճանապարհ փակել չէ, ֆեյսբուքյան ուղիղ եթերներում զազրախոսել չէ, դուխով գլխարկ դնել չէ, այլ լուրջ պրոֆեսիոնալիզմ է պահանջում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը Իրանը ողջունել է Իրաքից ԱՄՆ զորքերի հեռանալը և պահանջել փոխհատուցել վնասը Բոսնիա և Հերցեգովինայում ընտրություններ են․ ԵՄ ուղին՝ առանցքում Պետք է «պտուղները քաղեն» բարձր գնաճի և թանկ գազի տեսքով․ Մեդվեդև Ռուսական բանակն ավերիչ հարված է հասցրել Ուկրաինային սպասարկող նավերին․ մանրամասներ Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Իրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում
Ամենադիտված