Սադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել «Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ռուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Լևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից Զելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմ Պուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետ ԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցեր Հրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել է Թրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարով Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը 

Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին իշխանության եկավ «ժողովրդի ուսերի վրա», կարծում ենք, ոչ ոք կասկածի տակ չի դնի: Հարկավ, բացարձակ առումով չի կարելի հրապարակներում հավաքված ժողովրդի ակտիվ ու այն օրերին ագրեսիվ հատվածին անվանել «ամբողջ ժողովուրդ», բայց, այնուամենայնիվ, «ժողովրդի ուսերի վրա» եկավ: Այն օրերին՝ ուղիղ 6 տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նրա երբևէ երազելի «առաստաղը» ծակել-անցել էր՝ պատկերավոր ասած: Հիմա պատկերը տրամագծորեն այլ է: Ընդամենը վեց տարի անց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը արդեն ոչ միայն հատակն է ծակել, այլև շուտով այն հորատանցքի հետք կթողնի: Տավուշում այս օրերին ծավալված իրադարձությունները, դրա արձագանքները՝ Հայաստանի տարբեր կողմերից, ասվածի յուրովի վկայություններն են:

Հիմնականը. «ժողովրդի ուսերի վրա եկած» իշխանությունը, որ 6 տարի առաջ երդվելով ասում էր, թե՝ առանց «հպարտ քաղաքացու» հետ խորհրդակցելու ոչինչ չի որոշելու Արցախի, անվտանգության ու ոչ միայն այդ հարցերում: Ասում էր՝ կառավարությունն էլ ժողովրդինն է, կառավարության դուռն էլ է ժողովրդինը, իր դուռն է, կուզեն՝ կջարդեն: Նիկոլ Փաշինյանը տարիներ անց մեկ էլ շրջվում, ասում է, թե՝ այ, մեր սխալն այն է եղել, որ չենք խոսել ժողովրդի հետ, թե ինչ ճանապարհով է պետք գնալ: Ստո՛պ: Նախ՝ խոսեիր, ո՞վ էր ձեռքդ բռնել, բերանդ փակել: Երկրորդ՝ երդվում էիր, կոկորդ էիր պատռում, թե՝ քեզ վատաբանո՜ւմ են, փնովո՜ւմ են, վարկաբեկո՜ւմ են՝ ասելով, որ իշխանության ես բերվել՝ Արցախը թշնամուն հանձնելու նպատակով: Էհ, հենց դա էլ տեղի չունեցա՞վ: Ժողովրդի հետ խոսելու մասին:

Նիկոլ Փաշինյանը ձև է բռնել, այո, հենց ձև է բռնել, թե՝ Տավուշի մարզում կենսական նշանակության տարածքները թշնամուն տալուց առաջ «գնացել, ժողովրդի հետ խոսում է»: Այնինչ, դա ամենաիսկական բեմադրություն էր: Հանդիպումն էլ, Ոսկեպարում լիներ, թե Կիրանցում կամ Բաղանիսում, «քասթինգ արված», այսինքն՝ իր աշխատակազմի, տեղի քպական իշխանավորների կողմից ընտրված անձինք էին: Ու, չնայած դրան, էլի խնդիրներ էին եղել, ամեն ինչ հարթ չէր անցել: Ամեն դեպքում, դա այն հարցն է, որ ոչ թե ոսկեպարցիների կամ թեկուզ Տավուշի ամբողջ մարզի բնակչության, այլ հենց Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հետ «գնալ-հանդիպելու» անհրաժեշտություն կա կամ՝ կար, այլ ոչ թե՝ լոկալ «հանդիպում»-ներկայացումների: Իբր՝ «հարց քննարկեց»: Ու չսպասելով իր «սահմանազատումային» որոշումների հետ կապված որևէ իրավական ներպետական գործընթացի, բռնեց ու հայ-ադրբեջանական առաջնագծում սահմանասյուն տնկեց:

Տավուշում ու այլ բնակավայրերում մարդիկ ընդվզել են՝ վերջապես հասկանալով, թե ինչ աղետ է իրենց գլխին բերում իրենց «ընտրյալը»: Տավուշն, առանց չափազանցության, ալեկոծվում է, մարդկանց անհանգստություններն ու մտահոգությունները չեն փարատվում, հակառակը՝ ավելանում են, օրեցօր ահագնանում է տագնապը: Եվ այդ իրավիճակում նախօրեին լուր է հայտնվում լրահոսում, թե՝ տեղի է ունեցել Փաշինյանի ՔՊ կուսակցության նիստ, քննարկվել են... կուսակցությանն անդամակցելու ինչ-որ հարցեր: Հասկանալի՞ է: Դժվար է գտնել ավելի ցայտուն վկայություն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, «թքած ունի» մարդկանց, մարդկանց կարծիքների, մտահոգությունների, անհանգստությունների, տագնապների, մեծ հաշվով՝ կյանքերի վրա: Նա, ինչ որոշել է, ինչ ծրագրով որ եկել է իշխանության (կամ՝ բերվել), այդ հունով էլ ընթանում է: Մնացյալը (ուղղաթիռ, հանդիպում, հարցազրույց, բասկետբոլի գնդակ) դեկորացիաներ են:

Հիմնականը «ադրբեջանական ժողովրդին» հերթական ցնծությունը պարգևելն է, հայրենի տարածքների հանձնումը: Նա համոզված է, որ ինչ ուզում է՝ անելու է, և որ ոչ ոք չի կարող իրեն խանգարել: Տավուշում, կոնկրետ Ոսկեպարում, Կիրանցում, Նոյեմբերյանում, այլ բնակավայրերում բողոքի ակցիաներ են, ավելի շուտ՝ անհնազանդություն է ու ընդվզում՝ իրենց կենսատարածքը թշնամուն հանձնելու փաշինյանական իշխանության որոշումների դեմ: Ի՞նչ արեց Փաշինյանը: Գնաց ժողովրդի հետ հանդիպելո՞ւ: Ոչ, Տավուշ ուղարկեց իր ոստիկաններին ու մասնավորաբար կարմրաբերետ «վկաներին»: Կարճ ասած՝ ոստիկանական ամենաբիրտ, կուրորեն ամենահակամարդկային հրամանները կատարելու ընդունակ ստորաբաժանումներին տարան ու «լցրեցին» ընդվզող տավուշցիների վրա: Բնականաբար, ամենավայրագ հարձակումներ խաղաղ ցուցարարների ու բնակչության վրա, ոստիկանական այլանդակություններ, ծեծուջարդ, մարմնական վնասվածքներ...

Պարզ է, չէ՞, թե Փաշինյանն ինչու է անընդհատ բարձրացնում ոստիկանների, զանազան բերետավորների աշխատավարձերն ու պարգևավճարները: Փաշինյանի հենարանը նրանք են մնացել, մեկ էլ մանրախնդիր ու եղկելի սադրիչները: Այնպիսիք, որ ընդունակ են բողոքի ելած հայ մարդկանց վրա նպատակադրված մեքենա քշել: Իսկ ոստիկանները միայն լուռ հետևում են նման սադրիչների քայլերին...

Գործնականում, ինչպես Սամվել Վարդանյանի նկատմամբ քստմնելի խոշտանգման դեպքում է, իրավապահ համակարգն ուղղակիորեն օգտագործվում է իշխանության կողմից ոչ միայն բռնաճնշումների, այլև ուղիղ հանցանքներ գործելու համար: Թե մինչև էլ ուր կընկնի Փաշինյանը, դժվար է ասել: Բայց որ Փաշինյանի իշխանության կողմից երկրի, պետության անկումը պետք է օր առաջ կասեցնել, կարծում ենք, ակնհայտ ցույց են տալիս մեր հայրենակիցները...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՌԴ զինված ուժերը հայտարարել են ռազմաճակատի գծի փոփոխության մասինՍադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել Ֆիցոն արձագանքել է լրագրողի՝ «ավելի շատ ռուսների սպանելու» մասին հարցինԱՄԷ-ն Չինաստանից ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենա է ստացել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ֆինլանդիան Ռուսաստանի հետ փակ սահմանի պատճառով` բախվում է բնակչության արտահոսքի«Ռոսնեֆտ»-ը հայտարարել է, որ վառելիքի գները պահպանում է կայուն մակարդակումՌուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտԶելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասինԳիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգըԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայում իր դիվանագետների նկատմամբ սահմանափակումներըԲրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերինՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանելՄոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը վերսկսել է բնականոն աշխատանքըԼևոն Հակոբյանն ու Արմեն Գասպարյանն ազատվել են առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնիցԱրևմուտքում խոսել են Իսլանդիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունների մասինՆիգերի իշխանությունները մայրաքաղաքում հարձակումների ֆոնին բնակչությանը հանգստության կոչ են արելԳիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրելՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասինԶելենսկին հանձնարարել է օրական մինչև 1000 հարվածային անօդաչու թռչող սարք կիրառել Ռուսաստանի դեմՊուտինը հանդիպել է Լուկաշենկոյի հետԼեհաստանի նախկին վարչապետը Ռուսաստանին մեղադրել է «գանգստերական մեթոդների» մեջԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՀրդեհ՝ Աբովյանում․ «Mercedes»-ը այրվել էԹրամփը հայտարարել է Վենեսուելայի նավթի հսկայական պաշարների մի մասի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության մասինԳազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջՂրիմում Բրիտանիայի վարչապետի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու հայտարարությունն անվանել են Ռուսաստանի հետ դիմակայության ծրագիրԵվրոպայի ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել շոգի և երաշտի պատճառովԹրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարովՌուսաստանը կարող է բարելավել դիրքերը համաշխարհային տնտեսական վարկանիշներումՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ըԱշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքներըԻսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվելԻրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսովՊուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքինՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումըԱրաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներինՍերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ ՎուչիչՀայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2,5 անգամ գերազանցել է ԵՄ արտահանման ծավալըԲիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը«Գագոն ե՞րբ է գալու». Անահիտ Ծառուկյանը երեխաների կարոտի մասինՍահմանափակում են բանկային քարտերի քանակը․ ի՞նչ կլինի նրանց հետ, ովքեր 20-ից ավելի քարտ ունենՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի․ հարյուրավոր զբոսաշրջիկներ դեռ կապի դուրս չեն եկելԿրեմլը Փաշինյանին կոշտ ուղերձ է հղել․ Իրանն արգելափակել է ՀորմուզըՌուսաստանում մեկ օրում մարվել է 22 անտառային հրդեհ
Ամենադիտված