ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները
Հրապարակումներ
ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը․
«Մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են 1991 թվականի Ալմա-Աթայի Հռչակագիրն օգտագործել որպես սահմանագծման հիմք։
Սա կարևոր քայլ է տևական խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին։
Այս պահին Պետդեպարտամենտը որևէ հայտարարություն չունի ԱՄՆ Պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնապարտի տարածաշրջան մեկնելու հնարավորության վերաբերյալ»։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան