Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարար
ԻրավունքԿանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ X-ի իր միկրոբլոգում գրել է․
«1915 թվականին սպանվել է մոտ 1,5 միլիոն հայ։
Այսօր մենք շարունակում ենք հարգել հայերի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհել այն տրավմայի մասին, որը դեռ շատերը կրում են:
Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռանան:
Հիշում ենք և պահանջում»։