ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ Նահապետյան Թրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել Եվրոպայում Թուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել Իսրայելին Կոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդ Ալեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցը Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները Թարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլը Nvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են «Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրը Ոսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոս Շատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Իրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում են 

Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Հասարակություն

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը 

– Սրբազա՛ն, քանի օր է՝ Տավուշում բողոքի ակցիաներ են, բողոքողների կողքին է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, և ի դեմս նրա թիրախավորվել է Եկեղեցին, ռուսական գործակալ լինելու համար են մեղադրում Սրբազանին, Եկեղեցուն մեղադրում պատերազմ հրահրելու համար։ Ինչո՞ւ է թիրախավորվել Եկեղեցին։

– Միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը, բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել։ Ոչ մի այլ ուժ չկա, գոյություն չունի, ամեն ինչ կազմալուծված, փչացած, ապականված, ապահայկականացված վիճակում է, բա ի՛նչ անեն, Եկեղեցուց բացի՝ այլ ուժ մնացե՞լ է։ Դրա համար իրենց բոլոր ուժերը պետք է կենտրոնացնեն Եկեղեցուն ու եկեղեցականին վարկաբեկելու վրա ու, ինչպես միշտ, պետք է ձախողվեն։

– Վարկաբեկո՞ւմն են ընտրել իբրև պայքարի միջոց, ինչպես ասում եք։

 – Բա ուրիշ ի՞նչ կարող են անել․ ի՞նչ, ֆիզիկական հաշվեհարդա՞ր պետք է տեսնեն, պետք է ձերբակալե՞ն։

– Բացառո՞ւմ եք դրանք։

– Չեմ բացառում, բայց գիտեն, որ դա վատթարացնելու է իրենց վիճակը, ոչ թե մեր։ Հոգևորականը բանտից կվախենա՞, եթե հոգևորականը բանտից, աքսորից, մահից վախեցավ, ուրեմն հոգևորական չէ։

– Իսկ ինչո՞ւ են Եկեղեցուն կապում հենց Ռուսաստանի հետ։

– Դե իրենք պետք է ամենամեծ հիմարությունը գործեն, գործում են։ Ես չգիտեմ՝ վերջին անգամ ռուս պաշտոնյա երբ եմ տեսել ընդհանրապես, բայց ես էլ եմ համարվում Կրեմլի գործակալ։ Կրեմլում համարվում եմ ռուսաֆոբ, իսկ սրանց մոտ՝ Կրեմլի գործակալ։ Ծիծաղելի է ուղղակի։

– «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը». այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով լուսանկար։ Իշխանության ներկայացուցիչները սա «պատմական իրողություն», «հույսի առկայծող ճանապարհ» են որակում։ Ձեր գնահատականն եմ խնդրում, Սրբազա՛ն։

– Թող գնա այդ սյան մոտ ծաղիկ դնի, որովհետև դրանով ինքը ցանկանում է սկսել Հայաստանի գերեզմանափորության գործընթացը, եթե շարունակի ավարտին հասցնել՝ դա կլինի գերեզմանափորության ավարտը։ Դա կլիներ պատմական իրադարձություն, եթե տեղադրվեր Ակնայում, Հորադիզում, Օմարի լեռնանցքում, այդ ժամանակ կլիներ պատմական իրադարձություն, իսկ հիմա դա ընդամենը խայտառակություն է, ողորմելիության դրսևորում, ու ողորմելին իրեն հետևող ողորմելիներին ուզում է ցույց տալ, թե ինքն ինչ-որ մի ձեռքբերում է ունեցել։ Այդքան բան, ողորմելիության հուշարձան, այսօրվա Հայաստանի կառավարության ողորմելիության հուշարձանն է դա։

– Ի՞նչ զարգացումներ սպասենք։

– Եթե իրենք շարունակեն այս սյուները տեղադրել, դա նշանակելու է Հայաստանի վախճանը, իսկ եթե ժողովուրդը ոտքի կանգնի ու թույլ չտա այս նահանջի շարունակությունը, ապա ինչ-որ հույս կա, որ Հայաստանը կգտնի գոնե իր արժանապատվությունը։ Պարտվելու մեջ էլ պետք է արժանապատվություն լինի, ոչ թե խայտառակություն, սա նույնիսկ պարտվել չգիտի, ոչ միայն հաղթել չգիտի՝ պարտվել չգիտի։ Արժանապատիվ պարտվել անգամ չգիտի, ինքը սողալը հաղթանակ է հասկանում, իսկ այդ մարդուն ի՞նչ ասես, ի՞նչ բացատրես։

– Սրբազա՛ն, իսկ հանրությունը ոտքի կկանգնի՞, թե՞ չէ։

– Այս հարցում իմ վատատեսությունը միշտ կա, բայց նաև միշտ հույս ունեմ, որ հրաշք կարող է լինել։

– Մարդկանց առաջնորդող ուժ Եկեղեցին կարո՞ղ է հիմա հանդիսանալ։

– Առաջնորդում ենք, էլի, սրանից ավելի ի՞նչ անենք։ Երբ որ եկեղեցին պարզ ընդդիմանում է այս բոլոր գործընթացներին, ոչ թե ընդդիմադիր է, հրապարակավ ընդդիմանում է այս կառավարությանը, դրանից ավելի ի՞նչ պետք է անի, որ առաջնորդած լինի։ 

Ընդամենը միանալ է պետք, չէ՞, թող միանան, իրենց փրկության համար է։ Եկեղեցին, հազար անգամ ասացի, այստեղ մասնավոր շահ ու շահադիտական նպատակ չունի, մենք սփյուռքում էլ ենք ապրում, օտար երկրում էլ ենք ապրում, բայց մենք ուզում ենք, որ այս երկրում ապրենք իբրև տեր, իբրև իշխան, իբրև ազատ քաղաքացի, հպա՛րտ, ինչպես ասում են, արժանապատիվ։

– Սրբազա՛ն, եկեղեցու, հոգևորականների հանդեպ իշխանությունների սկսած այս արշավը ինչի՞ հետևանք է, վախի՞:  

– Իհարկե վախի, որովհետև նա նույնիսկ գյուղական քահանայի մակարդակի ո՛չ գիտություն, ո՛չ իմաստություն, ո՛չ կարողություն չունի։ Գյուղական ցանկացած քահանա իր մտածելակերպով, կենսագրությամբ, հայրենասիրությամբ բարձր է իրենց յուրաքանչյուր նախարարից ու պատգամավորից, բա ինչի՛ց վախենան։ Գիտեք, չէ՞, միջակությունն ինչից է վախենում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն այլևս չեն լինելու․ ՀՀ-ն էլ փորձում է տեղվորվել եվրոպական «դագաղում»․ ՆահապետյանՊուտինի և Թրամփի հանդիպումը դարձել է նրանց ութերորդ շփումը վերջին ինը տարումԹրամփ–Պուտին–Սի փակ բանակցությունները տագնապ են առաջացրել ԵվրոպայումԿայացել է GTA VI տեսախաղի համաշխարհային թողարկումըԹուրքիան ու Սիրիան խորացնում են համագործակցությունը․ Ֆիդանը կոշտ ուղերձ է հղել ԻսրայելինԿոնգոյում էբոլայի դեպքերն անցել են 11 500-ը․ մահացել է 5630 մարդԱլեն Սիմոնյանն ու Լեոնիդաս Պանտելիդեսը քննարկել են անհայտ կորածների հարցըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըԹարգմանիչ ու օգնական՝ ակնոցի մեջ․ Google-ի ու Samsung-ի նոր քայլըԷրդողանը հայտնել է Թուրքիայում բորսայական ճգնաժամի գործով 136 ձերբակալության մասինNvidia-ն փոխում է շուկայի տրամադրությունը․ ԱՄՆ ֆյուչերսներն աճում են«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՈսկին՝ ավելի քան մեկ տարվա նվազագույնին․ գինը կորցրել է 2 տոկոսՇատ բան եմ ասել, հետո՞. Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ (տեսանյութ) Պեսկով. Պուտինը Սի Ծինփինին ներկայացրել է Ուկրաինայում իրավիճակըԻրան–ԱՄՆ սրացումը հարվածում է բորսաներին․ Ծոցի շուկաները նահանջում ենՊուտին–Թրամփ–Սի․ ՆԱՏՕ-ն և Լեհաստանի ահազանգը. Նոր Սահմանադրություն, Բաքվից՝ պահանջներՄոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել սպանության մեղադրանքով հետախուզվողըՀորմուզի վտանգը չի կանգնեցնում անկումը․ նավթը՝ 92 դոլարից ցածրՓողերը ձեռքներիցդ վերցնելու եմ, դառնաք քաղաքական բոմժ. Փաշինյանը սկսեց գոռգռալ (տեսանյութ) Ֆոն դեր Լայենը դեռ հույս ունի բռնագրավել ռուսական ակտիվներըՀորմուզում հարվածել են ADNOC-ի նավին․ 11 վիրավոր, մեկ անհետ կորածՌուբիոն և Դմիտրիևը զրուցել են Շենժենում՝ ընդունելությունից առաջՂրիմի կամրջին հարված, Մոսկվային նոր մեղադրանքներ․ ԵՄ-ն 45 միլիարդ է առաջարկում ԿիևինՊատերազմի գինը․ Ուկրաինային 2027-ին մինչև 34 մլրդ դոլար է պակասումԱրա՛, գյոզալ Ավստրալիան թողել, գնացել են Ադրբեջանի հետ խաղաղության, սրանց խելքին աշեցեք. Փաշինյան (տեսանյութ) 4,5 տրիլիոն ռուբլու պակասուրդ․ Ռուսաստանի բյուջեի նոր թվերըԱԽՏՀ-ի առաջնորդները հանդիսավոր ընդունելությանը կնստեն մեկ սեղանի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարանՀարվածներ էներգետիկային․ Ուկրաինան սահմանափակում է նաև գործարանների հոսանքըՀՌՀ-ի ֆեյսբուքյան էջը կոտրել են․ տեղադրվել են ոչ պաշտոնական մեկնաբանություններԱնձնագիր ունենալը պարտադի՞ր է․ ո՞ր դեպքում է բավարար նույնականացման քարտը (տեսանյութ) Ռուսաստանն ավելի շատ նավթ է արտահանում, բայց եկամուտը նվազում էԴեմոկրատ Մերի Պելտոլան հաղթում է Ալյասկայի՝ Սենատում տեղի համար ընտրություններումՊուտին–Թրամփ–Սի հանդիպման օրակարգը դեռ համաձայնեցված չէ․ ՈւշակովԻնչո՞ւ են մոռացվում սովորած շարժումները․ նոր հետազոտություն մկների վրաԵվրագոտում տարեկան գնաճի տեմպերը ռեկորդային արագացում են արձանագրելԻրանի պատերազմի թանկ հաշիվը․ բրիտանացիներին էներգիայի 26 տոկոս թանկացում է սպասվումԵվրոպան տիեզերական աղբի «որսորդ» է կառուցում․ թիրախը հին արբանյակն էԱյո՛, սպառնում եմ. Փաշինյանը՝ Ղահրամանյանին. Ձեր ուզածն ի՞նչ է՝ պատերազմ լինի՞ (տեսանյութ) Փարիզում ոստիկանները բողոքի ցույց են անցկացրել Մակրոնի նստավայրի մոտ4000 պրոցեսոր՝ գիտության համար․ Horizon-ը գործի է անցնումԲենզինի պակաս․ Մոսկվան հրահանգում է արտադրել նաև ցածր էկոլոգիական դասի վառելիքՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը Էրդողանը կոչ է արել ուժեղացնել ճնշումն Իսրայելի վրա՝ Գազայում աղետը դադարեցնելու համարՄարդիկ օրերով սահմանին կանգնած են, դուք ի՞նչ եք անում․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Աստերոիդը՝ նոր հայացքով․ «Հերան» տեսնում է նաև անտեսանելինԻ՞նչ փոպարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 18-ին Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը 8 տարի դարձնելը«Վոյաջեր-1»-ը հասնում է նոր սահմանագծի՝ Երկրից մեկ լուսային օր
Ամենադիտված