Ուկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը
ՀրապարակումներՌԴ Սմոլենսկի մարզի նահանգապետ Վասիլի Անոխինն իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ Սմոլենսկի շրջանը կրկին ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։
Ռուսաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը մարտեր են մղել օդային թիրախների դեմ։ Այս անգամ հարձակման են ենթարկվել Սմոլենսկի և Յարցևոյի շրջանների քաղաքացիական վառելիքի և էներգիայի օբյեկտները։ Դրանցից մի քանիսը հրդեհվել են։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման վայրերում զոհեր և վիրավորներ չկան։