Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ
ՀասարակությունԹուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը Հայոց Ցեղասպանության օրվա կապակցությամբ: Ամբողջովին պրոթուրքական, չկա ոչ մի հղում, որ դա հանցագործություն է, չկա ոչ մի հղում, որ դա իրականացվել է թուրքական պետական ապարատի կողմից, անընդհատ շեշտվում է մեծ եղեռն տերմինը, չկա ճանաչմանը միտված որևէ գործընթացի հղում, տեքստից զգում ես, որ դու հոգեցունց ես եղել և հենց դու ես մեղավոր ցեղասպանվելու համար:
Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից:
Հայաստանը տանուլ է տվել և տալիս բոլոր ուղղություներով»: