Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է
ՔաղաքականՎահե Թորոսյանը գրել է․
«Բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին` այս շարժման քաղաքական ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից մեկին։
Սուրենի քաղաքական գրագետ վարքը և պայքարի ճշմարիտ կամքը օրինակելի և վարակիչ է հատկապես երիտասարդների համար, որից այդքան սրդողում է գործող իշխանությունը։
Գեբելսյան հայտնի բանաձևի համաձայն պրոպագանդայի թշնամին ինտելեկտուալիզմն է, իսկ Սուրենը դրա դասական կրողն է ու քարոզողը։
Ուստի բռնաճնշումները և քաղաքական հետապնդումները այս շարժման քաղաքական ու հոգևոր գործիչների և ընդհանրապես համայնքի բնակիչների նկատմամբ, որևէ արդյունք չեն տալու։
Ավելի են խորացնելու պետության և հասարակության առկա վիհը և անջրպետը` հանգեցնելով հանրային ցասման և ըմդվզման անկասելի ընթացքին»։