Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House
ՀասարակությունՄենք մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով, հայտարարել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
«Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հետաքննել անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի այս օրինաչափությունը և աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ խթանելու և իրականացնելու ոստիկանության բովանդակային բարեփոխումներ»,– ասված է հայտարարության մեջ: