Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ Սերժ Սարգսյան
Հասարակություն«Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել»,- ավանդական Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությունն ուրացող հայտարարություններին՝ հնչող գործող իշխանության շրջանակներից։
ՀՀ երրորդ նախագահը հավելեց՝ վաղը՝ ապրիլի 24-ին, կհրապարակվի իր հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշաատակի օրվա կապակցությամբ, որտեղ, նրա խոսքով, ամեն ինչ ասված ու շարադրված կլինի։
Արձագանքելով գործող իշխանության հավաստիացումներին, թե իրենք ՀՀ տարածքից «զիջումներ չեն անում», ապա ՀՀ երրորդ նախագահն արձանագրեց․
«Դե, ինչ ուզում են, այն էլ ասում են։ Նրանց ի՞նչ կա՝ այսօր մի բան կասեն, վաղը՝ ուրիշ բան, մյուս օրը՝ բոլորովին այլ բան»։
ՀՀ երրորդ նախագահը հավելեց՝ գործող իշխանությունների պնդումներում տրամաբանություն չկա։