Անհուսալի ճանկերից` ասել է թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին. Զառա Արամյան
ՔաղաքականՀեռուստահաղորդավարուհի, դերասանուհի Զառա Արամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այն, ինչ արեցին այս կլինիկայում, դա ուղղակի անհավատալի և անհուսալի ճանկերից, ասել է, թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին…
Այսպիսի բժիշկների, բուժաշխատողների անձնակազմ կարող է հավաքել միայն շատ մեծ սիրտ ու պրոֆի ունակություններ ունեցող իմ փայլուն ընկեր Գարիկ Մխիթարյանը…
Հատուկ խոնարհումս իմ սրտաբան Խաչիկ Համբարձումյանին
Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել… ձեր աղոթքները ինձ պահեցին, սթափեցրին, մղեցին դեպի կյանք…
Այժմ նաև ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից և վերսկսում նորից ծնված կյանքս…
Շնորհակալ եմ ամեն մեկիդ, թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար
Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»