Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան
ՀասարակությունՎարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ ՆԳ նախարարության պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ այսօր Հայաստանի իշխանությունը Ադրբեջանին է հանձնելու Տավուշի մարզի Բաղանիսից մինչև Ոսկեպար ընկած հատվածը, որը ապահովում է միջպետական ճանապարհի և հարակից գյուղերի անվտանգությունը, գրելով.
«Այլ կերպ ասած՝ Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է։
Այդ մասին պաշտոնապես հաստատել է նաև ՀՀ ՆԳ նախարարությունը՝ մարդկանց հանգստացնելով, թե ՀՀ ինքնիշխան տարածքից չեն հանձնում։
Սրանք խոտի ու կորեկի անսահման քանակություն ունեն, որոնցով խաբում են մոլորյալ ժողովրդին։
Վաղը դրանք բոլորը փախչելու են՝ ժողովրդին թողնելով թշնամի կրակի տակ։
Հաշվի առեք, որ սահմանազատումը տարածք հանձնելն է, իսկ սահմանագծումը՝ չափագրումը»։