Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը՝ 41․101 մլն դրամ է
ՔաղաքականՊետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության 2024թ․ մարտ ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքի արդյունքները։
Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության իրականացված կամերալ և արտագնա մաքսային ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և չվճարված մաքսային վճարների և դրանց նկատմամբ օրենքով հաշվարկված տույժերի ընդհանուր գումարը կազմել է 41․101 մլն դրամ։
Իրականացված մաքսային ստուգման մեկ դեպքով արձանագրվել է ապրանքների ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի սխալ դասակարգման և ցածր մաքսային արժեքի հայտարարարգրման փաստ, չորս դեպքով՝ ցածր մաքսային արժեքի հայտարարագրում։
Մաքսային ստուգման երկու դեպքով խախտում չի արձանագրվել։
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը՝ Լիազորված տնտեսական օպերատորների ռեստրում ընդգրկելու վերաբերյալ։
Ապրանքների բացթողումից հետո իրականացվող գործարքների հսկողության շրջանակներում մեկ դեպքով մաքսային մարմին ներկայացված ապրանքների հայտարարագրերում հայտնաբերվել են անհամապատասխանություններ։ Նախնական տվյալներով թերի վճարված մաքսային վճարների գումարը կազմում է 3 մլն դրամ։
Վերոնշյալ դեպքերով իրականացվում է վերլուծություն։