Ուկրաինան հաղթելու հնարավորություն է ստացել. Զելենսկի
ՀասարակությունՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, ելույթ ունենալով NBC News-ի եթերում, շնորհակալություն է հայտնել ամերիկացի պաշտոնյաներին Ուկրաինային ավելի քան 60 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը հաստատելու համար։ Նրա կարծիքով, դա Կիևին հաղթելու հնարավորություն կտա։
«Եվ մենք հնարավորություն կունենանք հաղթելու, եթե Ուկրաինան իսկապես ստանա այն սպառազինության համակարգը, որը մեզ այդքան անհրաժեշտ է», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ ուկրաինական զինված ուժերը պետք է հնարավորինս շուտ նոր սպառազինություն ստանան, այլ ոչ թե «վեց ամիս հետո»։ Զելենսկին նախազգուշացրել է, որ ուկրաինական բանակը լուրջ կորուստներ կունենա «մի քանի ճակատներում», եթե Միացյալ Նահանգները հետաձգի օգնության տրամադրումը։
Միաժամանակ, նա կոչ է արել Կիևին հեռահար զենք և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել։